Հետաքրքիր պատմություններ
Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չեի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով, և նրա համար, որ ստիպված էի միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում` խոհարարուհի էր: Մի անգամ նա եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից... փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս ասաց. - Մայրդ մի աչքանի է? ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո ես սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր, ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ նա եկավ հետևիցս` Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով ` վախեցան: Նրան դուրս արեցի տանի..., նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են` ես գնացի... հետաքրքրության համար այցելեցի հին տունս, հարևանուհիս ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ...գրված էր... Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ ոկա քո տուն, շատ կուզեի ողջ լինեի, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Երբ կգաս այստեղ? Գիտես, երբ դու փոքր էիր քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրեցիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով... մեծ սիրով քո մամա...
Մի մարդու մոտ եկան Աղքատությունն ու Հարստությունը և հարցրեցին. -Ով է մեզանից ավելի գեղեցիկ? Վախեցավ մարդը, մտածեց` <<Եթե ասեմ` Աղաքատությունը ավելի գեղեցիկ է, ապա Հարստությունը կբարկանա ու կգնա: Իսկ եթե ասեմ` Հարստությունը ավելի գեղեցիկ է, ապա Աղքատությունը կնեղանա ինձանից ու վրեժ կլուծի>>, մտածեց միքիչ ու ասաց. -Քանի դեռ դուք ձեր տեղում կանգնած եք, ես չեմ կարող որոշել, դուք պտտվեք, քայլեք, որ ես նկատեմ գեղեցիկին: Սկսեցին Աղքատությունն ու Հարստությունը շրջել տեղանքով` այս ու այն կողմ անելով: Մարդը մտածեց, ապա պատասխանեց. -Դո'ւ Աղքատություն, ավելի գեղեցիկ ես թիկունքից, երբ հեռանում ես, իսկ դո'ւ Հարստություն ավելի հիասքանչ ես դիմացից, երբ դեպի ինձ ես մոտիկանում...
Մի մարդ տուն է գնում իր համար,որը շատ շքեղ էր ու գեղեցիկ... կար այդտեղ նաև այգի... Նրա կողքին ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը. աղբ է դնում դարպասի մոտ և այլն... Մի անգամ մարդը դուրս է գալիս տնից բարձր տրամադրությամբ ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում... նա վերցնում է դույլը, դատարկում աղբը ու դրա մեջ լցնում իր այգու ամենահյութալի խնձորները և գնում հարևանի տուն: Հարևանը երբ լսում է դռան թակոցը, մտածում է. ''Վերջապե'ս, ես լցրեցի նրա համբերության բաժակը''... բացում է դուռը` կռվի հույս ունենալով, բայց մարդը տալիս է նրան խնձորներով լի զամբյուղն ու ասում. _ Ով ինչով հարուստ է,նրանով էլ կիսվում է մյուսների հետ♥♥♥
Մի անգամ ճանապարհով մարդկանց խումբ էր անցնում։ Նրանցից յուրաքանչյուրն իր խաչն էր տանում։ Մարդկանցից մեկին հանկարծ թվաց, թե իր խաչը շատ ծանր է. որոշեց խորամանկել։ Հետ մնաց խմբից, մտավ անտառ և սղոցեց խաչի մի մասը։ Հետո ինքն իրենից գոհ՝ շարունակեց ճանապարհն ու առաջ անցավ բոլորից։ Հանկարծ հասավ մի անդունդի։ Բոլորն իրենց խաչերի միջոցով անցան անդունդը, իսկ «խորամանկ» մարդը մնաց այս կողմում. նրա խաչը կարճ էր…
Աղբյուրը՝http://www.odnoklassniki.ru/miacek
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`