Ինչպես գիտեք Google ընկերությունը ունի նաև գովազդային ծառայություն (Google Adsense, Google Adwords), որը թույլ է տալիս Ձեր գովազդը որոշակի գումարի դիմաց տեղադրել այլ կայքերում, իսկ այդ կայքերում գովազդներ տեղադրողները դրանից վաստակում են որոշակի գումար՝ կախված այդ գովազդների վրա click-ների քանակից: Իմ կարծիքով Google-ի գովազդային ծառայությունը լավագույնն է աշխարհում, սակայն առայժմ այն չի թուլատրում տեղադրել գովազդներ հայալեզու կայքերում: Պարզվում է Ֆեյսվուքը նույնպես ակտիվորեն օգտվում է Google-ի գովազդային ծառայություններից: Օրինակ տարբեր կայքերում կարող եք հանդիպել Ֆեյսբուքը գովազդող Գուգլի կողմից ներկայացվող գովազդներ:
Սակայն վերջերս հայտնաբերեցի նաև հակառակ գործընթացը: Այսիքն ոչ թե այլ կայքերում էր տեղադրված Ֆեյսբուքի գովազդը, այլ ֆեյսբուքում էր տեղադրված այլ կայքերի գովազդ (Google Adsense): Քանի որ դժվար է հավատալ, որ ֆեյսբուքը փորձում է գումար վաստակել Google Adsense-ով, ուրեմն այստեղ մի բան այն չէր:
Իմ կասկածները ամբողջովին հաստատվեցին այն ժամանակ, երբ այլ դիտարկչով այցելեցի ֆեյսբուք: Բանը կայանում է նրանում, որ ես օգտվում եմ Google Chrome-ի համար նախատեսված մի հավելվածից, որը թույլ է տալիս վերադարձնել ֆեյսբուքի հին չաթը: Այդ հավելվածի մասին մի անգամ արդեն խոսվել է բլոգում:
Ահա թե ինչպես են գումար վաստակում այդ հավելվածի ստեղծողները: Առաջարկում են օգտակար ծառայություն աշխարհի ամենահայտնի կայքերից մեկում, իսկ դրա փոխարեն այդ կայքում մեծ չափսերով տեղադրում են Google Adsence-ի գովազդները:
Հաստատ համոզված եղեք, որ օրական մի քանի հազար մարդ կսեղմի այդ գովազդների վրա: Քանի որ գովազդներից եկող եկամտի քանակը կախված է click-ների քանակից, ուրեմն մարդիկ մի հավելված ստեղծելով աշխատում են բավականին մեծ գումարներ իրենց քողարկված գովազդներով:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`