Սեղմված աջ բռունցքը խթանում է հիշողությունը ուսումնառության ընթացքում. հետազոտություն
Ամերիկյան Մոնթկլերի համալսարանի հոգեբաններին հաջողվել է պարզել, որ աջ ձեռքի սեղմված բռունցքը օգնում է նյութերը հիշելու ժամանակ, իսկ ձախ ձեռքի սեղմված բռունցքն ակտիվացում է կարճաժամկետ հիշողությունը: Սակայն այս վարկածը ճիշտ է, եթե դուք աջլիկ եք, հաղորդում է InoPressa-ն՝ հղում կատարելով Focus-ին: Ըստ մասնագետների, նման տարօրինակ ազդեցությունը կապված է գլխուղեղի տարբեր կիսագնդերի աշխատանքի հետ:
Հետազոտության առաջին արդյունքները հրապարակվել էին PLOS ONE բժշկական ամսագրում: Փորձի մասնակիցներին առաջարկվել է կարճ ժամանակի ընթացքում հիշել 72 բառ: Այս առաջադրանքը ամենահաջողը հաղթահարել են նրանք, ովքեր հիշելու ժամանակ սեղմում էին աջ բռունցքը, իսկ վերարտադրման ժամանակ՝ ձախ բռունցքը:
«Ստացված արդյունքները վկայում են, որ մարմնի որոշ պարզ շարժումներ կարող են ժամանակավորապես փոխել ուղեղի գործառույթները և լավացնել հիշողությունը»,-նշում է փորձի ղեկավարը:
Չնայած նրան, որ փորձի ժամանակ չի չափվել գլխուղեղի ակտիվությունը, իսկ մասնակիցների թիվը փոքր էր, այնուամենայնիվ ամերիկյան գիտնականները կարծում են, որ ստացված արդյունքները որոշակի նշանակություն ունեն գիտության համար:
Աղբյուրը` TERT.AM
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`