Searching...
воскресенье, июня 23, 2013

Բրազիլիա - Իտալիա. Ֆրեդի դուբլը եւ բրազիլացիների վստահ հաղթանակը


Բրազիլիայի հավաքականը Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլում ընդունեց Իտալիայի թիմին։ Հանդիպումն ավարտվեց 4։2 հաշվով։
Առաջին խաղակեսի միակ գոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս եկած Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դանթեն։ Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո իտալացիների դարպասապահը հետ է մղում հարվածը, սակայն վրա հասած Դանթեն գնդակն ուղարկում է ազատ դարպասը։
51-րդ րոպեին Բալոտելիի կրնկով գեղեցիկ փոխանցումից հետո Էմանուելե Ջակերինին հուժկու հարվածով գրավեց Ժուլիո Սեզարի պաշտպանած դարպասը։ 4 րոպե անց Նեյմարը տուգանային հարվածից գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց Բուֆոնի պաշտպանած մոտակա անկյունը։ 66-րդ րոպեին Ֆրեդը մեծացրեց բրազիլացիների առավելությունը՝ հաշիվը դարձնելով 3։1։ 5 րոպե անց իտալացիների պաշտպան Ջորջիո Կյելինիի հարվածից հետո գնդակը կրկին հայտնվեց բրազիլացիների դարպասում։ Հանդիպմանը վերջակետ դրեց Ֆրեդը՝ ձեւակերպելով դուբլ։ 
Կոնֆեդերացիաների Գավաթ
A խումբ, երրորդ տուր
Բրազիլիա – Իտալիա` 4։2
Դանթե, 45, Նեյմար, 55, Ֆրեդ, 66,88  – Էմանուելե Ջակերինի, 51, Ջորջիո Կյելինի, 71
                                                                                                  
                                                                                                                                      Աղբյուրը`http://sport.news.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`