Searching...
понедельник, июня 24, 2013

Իսպանիա-Նիգերիա 3:0


Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Իսպանիան պարզապես ջախջախեց Նիգերիայի հավաքականին 3:0 հաշվով:Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կատալոնական Բարսելոնայի պաշտպան Խորդի Ալբան,նա մրցակցի դարպասը ուղարկեց 2 գնդակ` 3-րդ և 88-րդ րոպեներին:
Փոխարինման դուրս եկած հարձակվող Ֆերնանդո Տորեսը անմիջապես գրավեց մրցակցի դարպասը` 66-րդ րոպեին:Իսկ Դավիդ Վիլյան չկարողացավ դառնալ գոլի հեղինակ,սակայն դարձավ հիանալի փոխանցման հեղինակ,նրա փոխանցումից հետո Խորդի Ալբան հայտնվեց մեն մենակ մրցակցի դարպասապահի դիմաց և գրավեց դարպասը:
Իսպանիա-Նիգերիա
խորդի Ալբա-3,88րոպեներին
Ֆերնանդո Տորես-66րոպեին

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`