Searching...
четверг, июня 27, 2013

Apple-ի հաջորդ սերնդի սարքերը կարող են համալրված լինել մատնահետքերի սքաներով


Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հաջորդ սերնդի սարքերը կարող են համալրված լինել մատնահետքերի տեսածրման համակարգով, հայտնում է Mashable.com կայքը։

Այս մասին հայտնի է դարձել, երբ Apple-ը ձեռք է բերել համապատասխան մի արտոնագիր՝ մատնահետքերի տեսածրման համակարգի վերաբերյալ։ Ուստի չի բացառվում, որ ապագայում շուկա հանվելիք արտադրանքները «զինված» կլինեն այս համակարգով։ Առավել հավանական է, որ մատնահետքերի տեսածրիչ կունենա iPhone 5S սմարթֆոնը։

Երբ օգտատերը փորձի ապակոդավորել իր սմարթֆոնը, այն ավտոմատ կերպով կտեսածրի նրա մատնահետքը։ Այնուհետ հեռախոսը «թույլ» չի տա օտար մարդուն ապակոդավորել ու օգտագործել տվյալ օգտատիրոջ հեռախոսը։
 

1 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`