«Քիչ ա մնում ոտքերս վերև բարձրացնեմ պաչես ընդե միատ». հայ աղջիկը տղային
Քիչ ա մնում ոտքերս վերև բարձրացնեմ պաչես ընդե միատ. Հայ աղջիկը` տղային
Երևի դուք էլ զարմացաք, կամ ուղղակի չհավատացիք ձեր աչքերին: Հավատացեք, էլ ավելի մեծ էր իմ զարմանքը, երբ անցնում էի Կասկադով և հանկարծ հեռվից աղջկա ձայնը լսեցի: Սկզբից մտածեցի, թե հայ տղաները նեղացնում են աղջկան, սակայն այլ էր զարմանքս, երբ մի քիչ մոտենալով լսեցի հետևյալ արտահայտությունները. «Քիչ ա մնում ոտքերս վերև բարձրացնեմ պաչես ընդե միատ», «Չեմ հասկանում, լռիվ անհասկացող են սրանք»:

Սկսեմ սկզբից. երկու աղջիկ նստած էին Կասկադում: Աղջիկներին մոտեցել էին երեք տղա՝ ըստ երևույթին ծանոթանալու նպատակով: Եվ հանկարծ աղջիկներից մեկը ՝ սև մազերով, բավականին գեղեցիկ ու ոչ վառ հագուկապով սկսեց բարձր գոռգոռալ ու իրեն գռեհիկ արտահայտություններ թույլ տալ: Թե ինչն էր աղջկա նման պահվածքի պատճառը, այդպես էլ անհասկանալի մնաց. զզվանքս նրա նկատմամբ չափից մեծ էր, որ փորձեի հասկանալ: Ինչ էլ լինի, ոչ մի բան չի արդարացնում նրան: Ամենից առաջ դու աղջիկ ես, և իրավունք չունես քեզ գոնե հասարակական վայրում այդպես պահել: Եվ բացի այդ նման կերպ վարվելով դու գցում ես նաև մյուս աղջիկների անունը: Իսկ ահա տղայի մասին չգիտեմ էլ ինչ ասեմ: Կանգնած լուռ լսում էր աղջկա ելույթը: Միգուցե այդպես էր փորձում զսպել իր մեջ այդ աղջկան պատեպատ տալու ցանկությունը, կամ էլ, ի տարբերություն աղջկա, դաստիարակված էր:
Ինչևէ, ազգս կործանվում է, ախր չէ որ հայ աղջկան սազական չէ նման պահվածքը: Հայ լինելու փաստն էլ մի կողմ դնենք: Աղջիկը պետք է նուրբ էակ լինի, այլ ոչ թե տղամարդու նման «ռազբորկա անի» կամ հայհոյանքներով խոսի:
Հեղինակ` Ռիփա Սաֆարյան
:o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o :o
ОтветитьУдалить:o :o :o :o :o [-( [-( [-( [-(
ОтветитьУдалить