Երեկ F8 համաժողովի ընթացքում Ցուկերբերգը ներկայացրել է բազմաթիվ նորամուծություններ: Դրանցից է օրինակ Facebook-Timeline-ը, որը ամբողջովին փոխում է Ձեր պրոֆիլի դիզայնը: Եվ այսպիսով նոր ֆունկցիաները ակտիվացնելու համար անհրաժեշտ է անել հետևյալ քայլերը:
1. Ֆեյսբուքի որոնման դաշտում գրեք Developer, այնուհետև բերված տարբերակներից սեղմեք նկարում ցուցադրված տարբերակը:
2. Եթե առաջ չէիք օգտագործել այս ֆունկցիան, ապա համաձայնվեք ծրագրի առաջարկած իրավասությունների հետ:
3. Սեղմեք Create new App
4. Դաշտերում գրեք 2 ցանկացած բառ (փոքրատառերով):
5. Այնուհետև հավաքեք պահանջվող սիմվիլները: Եթե տեսնում եք նկարում ցուցադրված սխալի մասին հաղորդագրությունը, ապա անհրաժեշտ է գրել Ձեր հեռախոսի համարը: Սեղմեք mobile phone հղումը և գրեք Ձեր հեռախոսի համարը: Հեռախոսի վրա եկած SMS-ի կոդը հավաքեք պահանջվող դաշտում և անցեք հաջորդ քայլին: Այս քայլի շնորհիվ ֆեյսբուքը իմանում է, որ Ձեր պրոֆիլը իրական պրոֆիլ է: Հեռախոսահամար հավաքելուց դեմի 0-ն չգրեք: SMS-ը պիտի գա մի րոպեյի ընթացքում: Եթե SMS չի գալիս, ուրեմն գրեք այլ օպերատորների համարներ (Վիվասել, Բիլայն, Օրանժ)
6. Սեղմեք Open graph հղման վրա:
7. Լրացրեք դաշտերը նկարում ցուցադրվածի նման և սեղմեք Get Started:
8. Իջացրեք ներքև և սեղմեք Save Changes and Save: Այնուհետև նորից սեղմեք Save Changes and Save և բացված էջում սեղմեք Save and finish:
9. Վերջ: Փակեք և նորից բացեք ֆեյսբուքը: Սեղմեք Get It Now
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`