Searching...
вторник, сентября 20, 2011


Ինչպես տեղադրել Windows 8-ի փորձնական տարբերակը վիրտուալ միջավայրում



Microsoft ընկերությունը սեպտեմբերի 13-ին ներկայացրեց Windows 8 օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը: Այն նախատեսված է ծրագրեր և սարքավորումներ մշակողների համար: Windows 8 Developer Preview համակարգի 32 և 64 բիթանոց տարբերակները հասանելի են Microsoft-ի պաշտոնական կայքում և կարող եք անվճար ներբեռնելայնտեղից: Microsoft ընկերությունը կատարել է մի շարք դրական փոփոխություններ Windows-ի հերթական տարբերակում: Ամենախոստումնալից փոփոխություններից մեկը համարվում է այսպես կոչված Smart Screen-ը, որը նորույթ է Windows օպերացիոն համակարգերում:

Ոչ վիրտուալ միջավայրում.

Եթե ցանկանում եք տեղադրել այս փորձնական տարբերակը ոչ վիրտուալ միջավայրում, ապա կարող եք հետևել հետևյալ քայլերին՝

1. Ներբեռնեք այս ISO ֆայլը (32 բիթ64 բիթ):
2. Գրեք դրա պարունակությունը DVD սկավառակի վրա (անմիջապես ISO ֆայլը չգրեք, այլ դրա պարունակությունը: Կարող եք օգտագործել Nero ծրագիր):
3. Մնացած քայլերը նման են Windows7-ի տեղադրմանը:

Վիրտուալ միջավայրում.

1. Ներբեռնեք այս ISO ֆայլը (32 բիթ64 բիթ):
2. Ներբեռնեք VirtualBox ծրագիրը:
3. Տեղադրեք այն համակարգչի վրա(install):
4. Բացեք VirtualBox ծրագիրը և ստեղծեք նոր վիրտուալ մեքենա (օպերացիոն համակարգը նշել Windows 7):



5.Նշեք այն օպերատիվ հիշողության ծավալը, որը պետք է օգտագործի վիրտուալ մեքենան: 32 բիթանոցի դեպքում նվազագույնը պետք է լինի 1Գբ, իսկ 64 բիթանոցի դեպքում՝ 2Գբ:



6.Նշեք այն ֆիզիկական հիշողության ծավալը, որը պետք է օգտագործի վիրտուալ մեքենան: 32 բիթանոցի դեպքում նվազագույնը պետք է լինի 16Գբ, իսկ 64 բիթանոցի դեպքում՝ 20Գբ:

7.Կարգավորումները ավարտելուց հետո սեղմեք մեքենայի վրա մկնիկի աջ կոճակով և ընտրեք Свойства:



8. Մտեք նկարում ցույց տրված տեղը և սեղմեք նշված կոճակը:


9. Սեղմեք նկարում ցույց տրված կոճակը և ընտրեք այն ISO ֆայլը, որը ներբեռնել եք:


10. Կարգավորումները ավարտելուց հետո 2 click արեք նոր ստեղծված վիրտուալ մեքենայի վրա և տեղադրեք Windows 8-ը (գործընթացը նման է windows7-ի տեղադրմանը):

Վերջում ներկայացնում եմ մի վիդեո, որտեղ կարող եք տեսնել Windows 8-ի աշխատանքը:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`