Ժպիտի միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը: Այս տոնի համար մենք պարտական ենք նկարիչ Հարվի Բելլին: 1963 թվականին նրանառաջարկել են ամերիկյան մի ընկերության համար հիշվող և գեղեցիկ նշան ստեղծել, որպեսզի տեղադրեն այն այցեքարտերի վրա: Բելլը առաջարկել է այն նշանը, որը մենք շատ հաճախ օգտագործում ենք ինտերնետում՝ ժպտացող դեղին դեմք: Պատվիրատուն այն տեղադրեց իր այցեքարտերի վրա և հաջողությունը գերազանցեց սպասելիքները: Այնուհետև սմայլիկը հայտնվեց շապիկների, նամակների, դրոշմանիչների և այլ առարկաների վրա: Այս դեպքից հետո ժպտացող դեմքի նշանը հավանանության արժանացավ շատերի կողմից և մեծ տարածում գտավ աշխարում: Ժպիտի միջազգային օրը տոնվում է 1999 թվականից:
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`