Իրոք, այսօր իրենցից մեծ ուժ են ներկայացնում ֆան ակումբները, սակայն այդ ամենը ավելի հրաշալի է դառնում, երբ 2 գերակումբների երկրպագուների ակումբներ մի պահ կտրվում են մեծ ֆուտբոլից ու սկսում են գործել բարի մղումներով:
Հայաստանում գործող Մադրիդի «Ռեալ» ու «Յուվենտուսի» ֆան ակումբները միավորվել են մեկ վեհ նպատակի համար: Տրիբունաներին ու հեռուստաէկրաններին փոխարինելու են գալիս ֆուտբոլային խաղադաշտերը, իսկ նպատակը մեկն է`օգնել քաղցկեղով հիվանդ փոքրիկներին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ից բոլորին հրավիրում ենք «Խուլ-Համրերի մշակույթի պալատ»` դիտելու Realmadrid.am Castilla – «Սև-սպիտակ բանակ» (Juventus.am) հանդիպումը և մասնակից դառնալու բարեգործությանը:
Մուտքն ազատ է:
Հասցեն` Երևան, Եզնիկ Կողբացու 69
Բարեգործական այս միջոցառման վերաբերյալ ֆեյսբուքյան էջ այցելելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք այստեղ:
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`