ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ պողոտան ՓԼՎՈՒՄ Է
ԷկոԼուր-ը դիտարկումներ է իրականացրել Հյուսիսային պողոտայում և տեղադրել լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է հողի իջվածքի արդյունքում փլվում մայթը:
Հիշեցնենք, որ ժամանակին հայտնի հիդրոերկրաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը զգուշացնում էր, որ առաջացած ստորգետնյա դատարկությունների արդյունքում Երևանի կենտրոնում` այդ թվում և Հյուսիսային պողոտայում, հնարավոր են փլուզումներ: Բացառված չէ, որ իջվածքները տեղի են ունենում հողի վրա բազմահարկ շենքերի հսկայական ծանրության պատճառով, որոնք փոխարինել են փոքր տներին ու կանաչ գոտիներին: «Հարց է առաջանում՝ Երևանի գլխավոր ճարտարապետ ու գլխավոր գաղափարախոս Նարեկ Սարգսյանին` արդյո՞ք անհրաժեշտ ուսումնասիրություն, մասնագետների հետ խորհրդատվությունն իրականացվել է նախքան մեր մայրաքաղաքի դեմքի փոխման հավակնոտ ծրագրի իրագործումը»,- գրում է նույն աղբյուրը և հավելում, որ եթե նման ուսումնասիրություններ արվել են, ապա կցանկանային մանրամասն ծանոթանալ դրանց հետ և համոզվել, որ արդյունքները ներառվել են ճարտարապետական նախագծերի հիմնավորումների մեջ:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`