Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում ''Բարսելոնա''-ն սեփական հարկի տակ, դրամատիկ պայքարում ոչ-ոքի` 2:2 խաղաց ''Ռեալ''-ի հետ, որին Մադրիդում հաղթել էր 2:1 հաշվով: Թեև այդ դիմակայությունում հաղթող ճանաչվեց ''Բարսելոնա''-ն. այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ պատասխան մրցավեճում ''Ռեալ''-ն արժանի էր հաղթանակի, ու եթե մարզական բախտը լիներ մադրիդյան թիմի կողմը, չէր բացառվում, որ ''Բարսելոնա''-ն խոշոր հաշվով պարտություն կրեր: Միանշանակ իր բարձրության վրա չէր նաև հանդիպման մրցավարությունը: Գլխավոր մրցավարը հատկապես երկրորդ խաղակեսում, ըստ էության, չէր վերահսկում իրավիճակը և իր գործողություններով ազդեց հանդիպման ելքի վրա: Ինչևէ, սա ֆուտբոլ է: Ամեն դեպքում ''Ռեալ''-ը Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ ապացուցեց, որ ''Բարսելոնա''-ն ամենևին անպարտելի չէ ու մեծ ցանկության դեպքում կարելի է առավելության հասնել:
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`