Searching...
среда, января 11, 2012

TOP-10-ի հատուկ մրցանակը՝սիրված տեսահոլովակին ու աննախադեպ համերգին ՎԻԴԵՈ



Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Սիգմա TV-ի կողմից կազմակերպվող ամենամյա «Top-10» նախագծի ամփոփիչ գալա-համերգի ժամանակ KOHAR with Stars of Armenia համերգը, որ շատերի գնահատմամբ աննախադեպ էր, ու Հայաստանի աստղերի և ԳՈՀԱՐ երաժշտախմբի «Պապենական Կիլիկիա» երգն ու տեսահոլովակը արժանացել են հատուկ մրցանակի:

«Top-10» նախագծի Հատուկ Մրցանակը շնորհվում է առաջին անգամ մրցանակաբաշխության անցկացման 7 տարիների ընթացքում:

Մրցանակը ստացել է տեսահոլովակի ռեժիսոր և ԴՈՄԻՆՈ փրոդաքշնի համահիմնադիր Աշոտ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ տարբեր գնահատականներով Տարվա համերգի ու Հիթի արժանած երկու նախաձեռնություններն իրականացան HAYASA productions և DOMINO production ընկերությունների համատեղ ջանքերով` լիբանանահայ Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ:

Տեղեկացնենք, որ, ի տարբերություն նախորդ տարիների, արդեն փոխվել է քվեարկության կարգը: Այսուհետ հայ երգարվեստի լավագույն տասնյակը ամեն շաբաթ կձևավորվի Armtop.am կայքում՝ դիտումների հիման վրա: Կայքում պրեմիերայից հետո տեսահոլովակն ընգրկվում է Top-10-ում, իսկ շաբաթվա վերջին պարզ է դառնում, թե որ հորիզոնականում է այն՝ ըստ դիտումների քանակի:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`