Searching...
понедельник, марта 19, 2012

Երաժշտությունն օգնում է պահպանել տեսողությունը


Երաժշտությունն օգնում է պահպանել տեսողությունը
Բրիտանացի գիտնականները հետազոտության հիման վրա ապացուցել են, որ հաճելի երաժշտությունն աննկարագրելի լավ է անդրադառնում մարդու առողջության վրա: Որոշ դեպքերում այն նույնիսկ կարող է կանխել սրտի նոպա ստացած հիվանդների տեսողության կորուստը:
Ըստ վիճակագրության` սրտի նոպա տարած հիվանդների 60%-ն ունի տեսողության խնդիր: Դա տեղի է ունենում գլխուղեղի շրջանում` ուշադրության, տեսողության համար պատասխանատու նյարդերի վնասումից:
Անց է կացվել հետազոտություն սրտաբանական կենտրոնի հիվանդների մասնակցությամբ: Նրանց բաժանել են 3 խմբի: Առաջին խմբին առաջարկվել է լսել իրենց իսկ սիրած երաժտությունը, երկրորդ խմբին` լսել երաժշտություն, որն այնքան էլ իրենց դուր չի գալիս, իսկ երրորդ խմբի մասնակիցները չեն լսել և ոչ մի տեսակի երաժշտություն: Այնուհետ բոլոր մասնակիցներն անցել են տեսողության ստուգում: Պարզ է դարձել, որ սիրելի երաժշտությունը լսած հիվանդների մոտ ցուցանիշը 50%-ով ավելի լավ է եղել, քան մնացած բոլոր մասնակիցների մոտ:
Գիտնականներն այս փաստը բացատրել են նրանով, որ ականջին հաճելի երաժշտությունն ակտիվացնում է գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է դրական էմոցիայի համար, ինչն էլ իր հերթին լավացնում է տեսողությունը,- գրում է Passion.ru-ն:

Mamul.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`