Searching...
четверг, июня 21, 2012

Google-ն կներկայացնի 3D քարտեզ



Google Maps-ը ցանկանալով իր ոլորտում մնալ առաջատար, շարունակում է նոր ֆունկցիաներ ավելացնել և թարմացնել օնլայն քարտեզները: Այս անգամ Google Maps-ում ավելացվելու են նոր 3D քարտեզներ: Google Maps-ում կատարվելիք փոփոխությունները տեղի կունենան հունիսի 6-ին, Սան-Ֆրանցիսկոյում:
Ծրագրավորողները տեղեկացնում են, որ այս անգամ փոփոխություններ են արվել միայն նոր տեխնոլոգիաների միջոցով: Հավանաբար, նոր փոփոխությունները կատարվում են հակառակորդ Apple-ից հետ չմնալու համար: Քանի որ վերջերս Apple-ը հրաժարվեց Google Maps-ից և որոշեց ստեղծել սեփական ծառայությունը: 
Հարկ է նշել, որ Apple-ը Google-ի քարտեզները օգտագործել է սկսած 2007 թվականից և միայն այս տարի որոշեց ներկայացնել սեփական ծառայությունը (հունիսի 11-ին): Google-ն որոշելով առաջ անցնել Apple-ից, իր թարմեցված ծառայությունը կներկայացնի հունիսի 6-ին:
Շատ հնարավոր է, որ Microsoft-ը ևս մոտ ապագայուն ներկայացնի իր ծառայության թարմեցված տարբերակը:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`