Անի Երանյանը, Լիլուն եւ մյուսները` Դիանա Շատվերյանի ամանորյա հավաքածուի ցուցադրությանը
Ամանորին ընդառաջ դիզայներ Դիանա Շատվերյանը “InLove”-ում ներկայացրել է իր մոդելավորած երեկոյան եւ կոկտեյլային զգեստների նոր հավաքածուն: Հյուրերն ուսումնասիրել են նոր նմուշները` ունկնդրելով “Con Alma” ջազ բենդի հնչեցրած երաժշտությունը:
Մոդելավորողն իր նոր հավաքածուի մեջ ընդգրկել է համաշխարհային նորաձեւության այն թրենդները, որոնք այժմ ակտուալ են Հայաստանում եւ գնորդների կողմից պահանջարկ ունեն: Դիանան խորհուրդ է տալիս Ամանորին կրել շագանակագույն, ոսկեգույն կամ սեւ զգեստ` խոշոր վզնոցներով ու աքսեսուարներով. “Այժմ ավելի նորաձեւ են նուրբ ու կիսաթափանցիկ գործվածքները, նաեւ գունեղ հուլունքներով մազակալներն ու զարդերը”:
Դիզայները BRAVO.am-ին ասել է, որ ոգեշնչվում է Լեդի Գագայի, Բեյոնսեի կերպարներից, բայց նաեւ չկա այնպիսի մեկը, որի հետ շատ է ցանկանում աշխատել. “Կան համաշխարհային դեմքեր, որոնց հաճախ փոփոխվող կերպարներն առաջին հերթին հաճույք են պարգեւում նրանց հետ աշխատող դիզայներներին: Ես էլ աշխատում եմ հայ երգիչ-դերասանների հետ”:
Դիանան համագործակցում է Անի Երանյանի, Լիլուի, Օլգա Այվազյանի եւ այլոց հետ. “Բեմական զգեստներ կարելիս անպայման հաշվի ենք առնում բեմական կերպարը, մարմնի կազմվածքը, չէ որ պարտավոր եմ ընդգծել անհատականությունը: Անպայման հաշվի եմ առնում հագուստը կրողի ճաշակն ու կարծիքը”:
Սերիալային դերասանուհի Անի Երանյանը, որը հյուրերի թվում էր, կրում էր դիզայների զգեստներից մեկը: Նրա փոխանցմամբ` վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր միջոցառումներին ու երեկույթներին ներկայանում է Դիանա Շատվերյանի մոդելավորած զգեստներով. “Իմ առօրյա սպորտային ոճից դուրս նկարահանումների ժամանակ միշտ կրում եմ նրա ստեղծած շապիկները, զգեստներն ու աքսեսուարները: Իրար լավ հասկանում ենք եւ կարողանում ենք ստանալ իմ բեմական կերպարը”:
Աղբյուրը`bravo.am
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`