Բրիտանացի ծագումնաբանները հայտնաբերել են, թե գեների միջոցով ինչպես կարելի է ստիպել, որպեսզի եղևնու փշերը լույս արձակեն: Ինչպես հաղորդում է MIGNews-ը, այդ նպատակով գիտնականները մտադիր են անտառային գեղեցկուհիներին ներարկել մեդուզաների և լուսատտիկների գեներ: Փորձարկման ընթացքում նախատեսվում է մշտադալար ծառը վարակել անվնաս բակտերիայով, որը պարունակում է անհրաժեշտ գեներ և կփոխանցի դրանք ծառի ԴՆԹ-ին: Այնուհետև քիմիական նյութերը «կստիպեն» լույսեր արձակել եղևնուն: Այն լույսեր է արձակելու ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: Նման եղևնին կարժենա 320 դոլար: Սակայն գիտնականները հավատացած են, որ այդպիսի հետաքրքիր ապրանքը մեծ պահանջարկ կունենա: Ապագայում նրանք կաշխատեն, որպեսզի ամանորյա ծառը տարբեր գույների լուսավորում ունենա:
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`