Searching...
четверг, января 17, 2013

Letitbit.net: Ինչպես ճիշտ և արագ բեռնել ֆայլեր


Ոնց էլ լինի, գոնե մեկ անգամ փորձած կլինեք բեռնել որևէ ֆայլ այս կայքի միջոցով ու հիմա երևի հիշում եք ինչ ճանապարհ էր պետք անցնել դա անելու համար. 

1. Ընտրել բեռնել արագ, թե դանդաղ
2. Հավաքել նկարում պատկերված թվերն ու տառերը
3. Սպասել 45 վայրկյան
4. Այսքանից հետո մի հատ էլ սեղմեք այս հղման վրա, որ Ձեր ֆայլը սկսի բեռնվել
 
Համաձայն եմ. շատ են ամեն ինչ բարդացրել, իսկ մենք կանենք դա շատ ավելի հեշտ եղանակով: Այս հարցում մեզ կօգնի SkyMonk անունը կրող մի հետաքրքիր ծրագիր: Պետք է ուղղակի բեռնել այն և վերջ, ծրագիրը աշխատելու համար պետք չէ գցել համակարգիչ, SkyMonk-ը կարող է աշխատել նույնիսկ կրիչի վրայից: Այս եղանակով ֆայլը բեռնելու համար անհրաժեշտ է ուղղակի.

1. Հղումը տեղադրել անհրաժեշտ դաշտում
2. Սեղմել Enter
3. Վերջ
4. Էլ ոչ մի ավելորդ քայլ )

Մինչև ֆայլերի բեռնումը սկսելը պետք է ծրագրին տալ անհրաժեշտ կարգավորումներ: Բացեք ծրագիրը, ապա կարգավորումների բաժինը: Կբացվի հետևյալ պատուհանը.


Սեղմեք Обзор և ընտրեք այն վայրը որտեղ հետագայում պետք է պահպանվեն ծրագրի օգնությամբ բեռնված ֆայլերը: Հիմա այն մասին, թե ինչպես է պետք ճիշտ բեռնել ֆայլեր Letitbit կայքից: Սեղմելով Ձեզ դուր եկած ֆայլի վրա Դուք հայտնվում եք կայքում արդեն ծանոթ պատկերով ՝


Առանց ուշադրություն դարձնելու այս անպետք առաջարկին միանգամից կրկնօրինակում ենք հղումը՝


հետո բացում ծրագիրը, տեղադրում հղումը համապատասխան դաշտում և սեմում Enter

Ընդամենը այսքանը ) իսկ ծրագիրը կարող եք բեռնել օգտվելով ներքևի հղումից

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`