Searching...
вторник, февраля 12, 2013

Apple-ը iPhone 4S-ի համար iOS 6.1.1 թարմացումն է թողարկել

Apple-ը iPhone 4S-ի համար iOS 6.1.1 թարմացումն է թողարկել
Apple ընկերությունը iPhone 4S-ի համար iOS 6.1.1 թարմացումն է թողարկել՝ արձագանքելով բազմաթիվ բողոքներին: Թարմացումը կարելի է ներբեռնել տվյալ հասցեով http://www.3dnews.ru/software-news/641432 կամ ստանալ ռադիոկապով («օդով», over-the-air, OTA):
iOS 6.1 տեղադրած iPhone 4S-ի օգտվողների ունեցած խնդիրների թվում 3G ցանցերում սարքի աշխատանքի խափանումներ էին նշվում, մարտկոցի լիցքի արագ պարպում, կորպուսի տաքացում: Բրիտանական բջջային օպերատոր Vodafone UK-ն եւ ավստրիական 3 Austria-ն անգամ օգտվողներին ծանուցում էին ուղարկել iOS 6.1-ից խուսափելու խնդրանքով, գրում է 3DNews-ը:
Apple-ը  պնդում է, որ iOS 6.1.1 թարմացումը «լուծում է խնդիրը»:
Առայժմ  iPhone 5-ի համար համանման թարմացում չի թողարկվել, թեեւ այս սարքից օգտվողներն էլ են բողոքում որ iOS 6.1-ից:

Աղբյուրը`news.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`