Searching...
четверг, февраля 21, 2013

''Միլան''-ը ֆուտբոլային ապտակ հասցրեց ''Բարսելոնա''-ին (վիդեո)

''Միլան''-ը ֆուտբոլային ապտակ հասցրեց ''Բարսելոնա''-ին (վիդեո)
''Միլան''-ը ֆուտբոլային ապտակ հասցրեց ''Բարսելոնա''-ին` Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում հաղթելով 2:0 հաշվով: Իտալական ակումբը, որը կազմով և խաղային որակով զգալիորեն զիջում էր ''Բարսելոնա''-ին, երեկ ուղղակիորեն թույլ չտվեց մրցակցին լուրջ վտանգ ստեղծել: Հենց հանդիպման սկզբից ''Միլան''-ը, կիրառելով պրեսինգ, ուղղակի շրջափակման մեջ էր վերցրել ''Բարսելոնա''-ի ֆուտբոլիստներին, որոնք խղճուկ և անօգնական վիճակում էին: Ոչնչով աչքի չընկավ նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով մի քանի անհաջող, իրեն հատուկ, ''ֆինտերից'' բացի կառուցողական քայլեր չկատարեց: ''Բարսելոնա''-ի համար սա իրական ձախողում էր, իսկ ''Միլան''-ն ապացուցեց, որ անհաղթահարելի մրցակիցներ չկան: Պետք է միայն ճիշտ մարտավարություն և կամք: ''Լավ էինք պաշտպանվում։ Գիտեինք, որ ''Բարսելոնա''-ն սիրում է տիրել գնդակին, բայց չէինք կորցնում ինքնատիրապետումը։ Առաջին խաղակեսում մենք մի քանի հետաքրքիր հակագրոհ ունեցանք, սակայն չէր բավականացնում վերջին փոխանցումը։ Պատասխան հանդիպումը բոլորովին այլ կլինի, և մենք գիտակցում ենք, որ շատ դժվար է լինելու։ Միաժամանակ, ցավալի է, որ չհաջողվեց խփել երրորդ գոլը մեր խաղադաշտում։ Տղաները գերազանց գործեցին՝ Մեսսիին չեզոքացնելու առումով, բայց, եթե ցանկանում ենք հաջողել ''Կամպ Նոու'' մարզադաշտում և անցնել քառորդ եզրափակիչ, անհրաժեշտ կլինի խաղալ նույնպիսի հավաքվածությամբ'',- հետխաղյա մամուլի ասուլիսում հայտարարել է ''Միլան''-ի գլխավոր մարզիչ Ալեգրին։
Աղբյուրը`mamul.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`