Searching...
пятница, марта 01, 2013

Անվճար և որակյալ անտիվիրուս Ձեր համակարգչի համար


«Պետք է զերծ պահել համակարգիչը տարատեսակ վիրուսներից». Այս մասին գիտի յուրաքանչյուր ոք: Բայց ինչպես անել դա, ցավոք գիտեն ոչ բոլորը:
Առաջատար հակավիրուսային համակարգերը չափազանց թանկ են ամենօրյա օգտագործման համար: Իսկահա առանց անտիվիրուսի, համակարգիչը երկար չի դիմանա, հաշվի առնելով նաև այն, որ այսօր գրեթե յուրաքանչյուր համակարգիչ միանում է ինտերնետին: Մենք առաջարկում ենք Ձեզ օգտվել որակյալ և անվճար հակավիրուսային համակարգից՝ Avast-ից: Avast-ի անվճար տարբերակը աշխատում է բավական էֆեկտիվ և ճիշտ օգտագործման դեպքում կարող է դառնալ հուսալի պաշտպան Ձեր համակարգչի համար: Այն ամեն օր ինտերնետ միանալիս թարմացվում է, ինչի հետևանքով կարողանում է տեսնել նաև նոր վիրուսներին: Avast-ը ինստալ անելուց հետո պետք է այն գրանցեք. գրանցման համար օգտագործում եք Ձեր էլ:հասցեն: Գրանցելուց հետո, պետք է ուղղակիհետևել նրա զգուշացումներին և կարող եք վստահորեն ասել, որ Ձեր համակարգը ապահովված է՝ առնվազն 1 տարով:
Ծրագիրը կարող եք բեռնել այցելելով այստեղ՝ Avast ընկերության պաշտոնական կայք, և սեղմելով կանաչ կոճակին:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`