Searching...
вторник, апреля 30, 2013

Սոցցանց հատուկ կենդանիների համար. ՖՈՏՈ


Աշխարհում միլիարդավոր մարդիկ օգտահաշիվներ ունեն սոցցանցերում: Ոմանք կարծում են, որ ժամանակն է օգտահաշիվներ բացել նաև տնային կենդանիների համար: Մեծ Բրիտանիայում գործարկվել է առաջին սոցիալական ցանցը, որը կոչված է միավորելու աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կենդանիներին ու նրանց տերերին: Այս մասին հայտնում է TheTelegraph-ը:
My Social Petwork արտասովոր կայքը թույլ է տալիս գրանցել երկու օգտահաշիվ, մեկը՝ կենդանու, մյուսը՝ նրա տիրոջ համար: Պրոֆիլներում տեղադրվում են կատուների, շների, թութակների և այլ տնային կենդանիների լուսանկարներն ու նրանց մասնակցությամբ տեսանյութեր: Ռեսուրսի տնօրինությունը մշտապես մոնիթորինգի է ենթարկում լուսանկարները, որոնցից լավագույնները դուրս են բերվում գլխավոր էջ:
Սոցցանցի դիզայնը հիշեցնում է Pinterest-ը, շեշտը դրվում է տեսողական բովանդակության վրա: Բարեգործական կազմակերպությունները կկիրառեն կայքը՝ անտուն կենդանիների համար տեր գտնելու նպատակով: Սա նաև կենդանիների տերերին ուղղված գովազդի լավ հնարավորություն է:
My Social Petwork-ը զարգացման մեծ ներուժ ունի, քանի որ երկրում հաշվում են շուրջ 16 միլիոն կատու և շուն: Վիճակագրությունը փաստում է, որ կենդանիների յուրաքանչյուր 10-րդ տեր համացանց է ներբեռնում իր կենդանու նկարները շաբաթական առնվազն 1 անգամ:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`