Searching...
четверг, апреля 18, 2013

Քնած ժամանակ երաժշտություն լսելը զարգացնում է հիշողությունը



Թյուբինհենի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնած

 ժամանակ երաժշտություն լսելը կարող է զարգացնել մարդու 

հիշողությունը: Այս մասին վկայում է Neuron պարբերականում 

հրապարակված հոդվածը:

Իհարկե, երաժշտության ռիթմը պետք է համընկնի ուղեղի դանդաղ 

ալիքների հետ:Փորձին մասնակցել է 11 մարդ, ովքեր քնելուց առաջ 

սովորել են մի շարք բառակապակցություններ, իսկ արթնանալուց 

հետո փորձել են վերհիշել դրանք: Եթե քնած ժամանակ ուղեղի 

դանդաղ ալիքների տատանումը ուղեկցվում էր երաժշտական 

ազդակներով, ապա մեծանում էր հիշողությունը: Արթնանալուց 

հետո կամավորը շատ լավ վերհիշում էր սովորածը:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`