Searching...
воскресенье, мая 26, 2013

Բացահայտվել է պինգվինների չթռչելու գաղտնիքը


Հնարավոր է, վերջապես բացահայտվել է

 պինգվինների չթռչելու ֆենոմենը:

 Հետազոտողները ենթադրում են, որ

 պինգվինների թռչելու ունակությունը

 փոխարինվել է լողալու ունակությամբ: Ըստ 

գիտնականների` թռչունների չթռչելու 

վերաբերյալ մի քանի տեսություն կա:  

Դրանցից մեկի համաձայն` որոշ տեսակներ

 չթռչող են դարձել իենց միջավայրում

գիշատիչների բացակայության պատճառով:

Մյուս վարկածով` պատճառը բիոքիմիական

 է. նույն թեւը չի կարող եւ լավ թռչել, եւ լավ 

լողալ, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Կենսաբանները ուսումնասիրել են պինգվինի 

«մերձավոր ազգականին»` կայրային: Սրանք 

նման են պինգվիններին եւ նույնքան լավ էլ

 լողում են, սակայն կա մեկ տարբերություն` 

նրանք նաեւ թռչում են: Սրանք միջին օղակ 

են  թռչող եւ լողացող թռչունների միջեւ:

Անցյալում, ըստ կենսաբանների, պինգվինը 

բախվել է էվոլյուցիոն կոմպրոմիսի. կամ 

նվաճել ալիքները, կամ թռչել:


Աղբյուրը` News.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`