Searching...
вторник, мая 21, 2013

Facebook-ի օգտատերերի 10%-ը մարդիկ չեն. eMarketer




Մարքեթինգի ոլորտում հետազոտություններ կատարող eMarketer անկախ ընկերությունը եկել է այն եզրահանգման, որ Facebook սոցկայքի բոլոր օգտատերերի 10%-ը մարդիկ չեն, գրում էnewsru.com-ը։

Ակտիվ օգտատերերի 100 մլն աքաունթներ պատկանում են ընկերությունների կամ կենդանիների։ Որպես օրինակ կարելի է նշել կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի սիրելի Գազան մականունով շան էջը, որին հետևում է ավելի քան մեկուկես մլն մարդ։
Ըստ մասնագետների գնահատականի՝ մարդկանց պատկանում է մոտ 889 հազ. էջ. այս ցուցանիշը կգերազանցի միլիարդը միայն 2014-ին, նշում է The Daily Mail-ը։

eMarketer-ը կարծում է, որ 2017-ին կայքի օգտատերերի 54.7%-ը կդառնա ակտիվ օգտատեր։ Համեմատության համար պետք է նշել, որ այդ ցուցանիշն այսօր կազմում է 42.6%։ Առավել արագ կայքը ճանաչում է ձեռք բերում Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Աֆրիկայում և Միջին Արևելքում։ Սպասվում է, որ այս տարի տվյալ յուրաքանչյուր շրջանում օգտատերերի թվի աճը կկազմի մոտ 30%։

eMarketer-ը կանխատեսում է, որ ընթացիկ տարում սոցկայքի օգտատերերի 63%-ն ամսական առնվազն մեկ անգամ կմտնի Facebook։ Չորս տարի անց այդ ցուցանիշը կավելանա 6.5%-ով։
Աղբյուրը`Թերթ.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`