Searching...
пятница, июня 21, 2013

Կոնֆեդերացիաների Գավաթ. Իսպանիա – Թահիթի` 10:0


Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլում:
Երկրորդ տուրում իսպանացիները Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում 10 անպատասխան գնդակ ուղարկեցին Թահիթիի հավաքականի դարպասը: Լոնդոնի «Չելսիի» ռմբարկու Ֆերնանդո Տորեսը դարձավ պոկերի հեղինակ, իսկ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան խփեց 3 գնդակ: Տորեսը նաեւ չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը, բայց 4 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը՝ մեկ գնդակով գերազանցելով Վիլյային: Բրազիլացիներ Նեյմարը, Ժոն ու իտալացի Մարիո Բալոտելին խփել են 2-ական գնդակ:
Իսպանիայի հավաքականն ունի 6 միավոր, իսկ Թահիթիի թիմը կրեց երկրորդ պարտությունը: B խմբի մյուս խաղում կմրցեն Ուրուգվայի եւ Նիգերիայի թիմերը:
Կոնֆեդերացիաների Գավաթ
խումբերկրորդ տուր
Իսպանիա – Թահիթի` 10:0
Ֆերնանդո Տորես, 5, 33, 57, 79, Դավիդ Սիլվա, 31, 89, Դավիդ Վիլյա, 39, 49, 64, Խուան Մատա, 66





Աղբյուրը`sport.news.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`