Google Glass-ը նոր մրցակից կունենա՝ «խելացի» լինզաները
Կորեացի գիտնականներն աշխատում են «խելացի» լինզաների ստեղծման ուղղությամբ, որոնց արդեն համարում են Google Glass-ի հիմնական մրցակիցը, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Daily News America-ին:
Սարքի վրա աշխատում են Samsung ընկերության ինժեներները, Ուլսանի գիտատեխնիակական ազգային ինստիտուտի քիմիկոսները և տեխնոլոգները և մի շարք միջազգային մասնագետներ: Գիտնականներին գրաֆենի և նանոլարերի հիմքի վրա հաջողվել է ստեղծել թափանցիկ նյութ, որը ունի բարձր փոխանցելիություն, ինչի արդյունքում հաջողվել է լինզաներում ներկառուցել լուսադիոդներ:
Լինզաների առաջին փորձարկումներն իրականացվել են նապաստակների վրա, որովհետև նրանց աչքերի չափը համապաստախանում է մարդկանց աչքերի չափին: Փորձը բավականին հաջող է ավարտվել՝ կենդանին անհանգստության նշաններ չի ցուցաբերել: Շուտով գիտնականները կփորձեն լուսադիոդների փոխարեն գերփոքր էկրան տեղադրել, ինչի արդյունքում լինզան կկարողանա համակարգչի գործառույթներ կատարել:
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`