Հինգերորդ սերնդի iPod Touch-ի նոր մոդելը ներկայանում է 16 գիգաբայթ հզորությամբ
16 գիգաբայթ հզորությամբ նոր և համեմատաբար «թեթևացված» ֆունկցիաներով iPod touch 5-ը, որն աչքի է ընկնում յուրատեսակ դիզայնով և գեղեցիկ գունային համադրումներով, արտաքինից նմանվում է Apple ընկերության առաջին iPad-ին, գրում է iphones.ru-ն:
Նոր սարքի առաջին գնորդներից է ավստրալիացի Բեն Պաստերնակը, ով 16 գիգաբայթ հզորությամբ «էժանագին» iPod touch-ը ձեռք է բերել 229 դոլարով: Այն փոխարինելու է եկել 2010-ի թողարկված 3,5 դյույմ անկյունագծով մոդելին:
Հինգերորդ սերնդի iPod touch-ի նոր մոդելը առանձնանում է գեղեցիկ գունային հմադրումներով՝ սպիտակ հետին և սև ճակատային վահանակներով: Տարբերությունը նախորդ մոդելից ներկայացնում Power են սև պլաստիկ կոճակը և ձայնի կարգավորման ստեղները:
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`