Searching...
среда, июня 19, 2013

Նոր սերնդի Mercedes-Benz S 63 AMG-ն գաղտնազերծվել է



 Գերմանական հեղինակավոր Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը հրապարակել է նոր սերնդի S-Class մոդելի մասին մի տեսանյութ, որում պատահաբար կամ էլ նպատակադրված գաղտնազերծել է S 63 AMG-ը, հայտնում է LuxPlanet-ը։

Դատելով լուսանկարներից՝ նոր S 63 AMG-ն զգալի առանձնանում է ստանդարտ մոդելից։ Ըստ նախնական տվյալների՝ այն համալրված է  5.5 լ տարողությամբ, 2 տուրբիններով, 557 ձիաուժ հզորությամբ բենզինային V8 շարժիչով։ Համեմատության համար նշենք, որ նախկին մոդելն ունի 544 ձիաուժ հզորությամբ շարժիչ։


Mercedes-Benz S 63 AMG-ի համաշխարհային շնորհանդեսը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը՝ գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի միջազգային ավտոսրահի շրջանակներում։

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`