Searching...
четверг, июля 11, 2013

Microsoft-ը հաքերային հարձակման է ենթարկվել՝ Google-ի հետազոտողի կողմից բացահայտված թերության պատճառով


Microsoft ընկերությունը հայտարարել է, որ ցանցահենները կոտրել են մի շարք համակարգիչներ՝ օգտագործելով Windows-ի «bug»-ի մասին տեղեկությունը, ինչն առաջին անգամ բացահայտել և հրապարակել էր Google-ի հետազոտողներից մեկը երկու ամիս առաջ, տեղեկացնում է Business Insider-ը՝ Reuters-ին հղումով:

Microsoft-ը քիչ տեղեկություններ է տրամադրում հաքերային հարձակումների մասին: Ըստ աղբյուրի՝ հետաքրքրական է, որ ընկերության հաղորդագրության մեջ օգտագործվում է «թիրախային հարձակումներ» տերմինը, որը սովորաբար կիրառվում է անվտանգության մասնագետների կողմից կառավարական կամ կորպորատիվ համակարգերի վրա իրականացվող հարձակումները բնութագրելու համար:


 

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`