Wi-Fi-ի օգնությամբ կարելի է «տեսնել» պատից այն կողմ
Wi-Fi-ը, պարզվում է, ոչ միայն ինտերնետ կապի տարածման հարմար միջոց է, այլև կատարյալ հարմարանք հետևելու համար։ Անլար ազդանշանի օգնությամբ կարելի է առանց որևէ դժվարության որոշել մարդու տեղաշարժը, նույնիսկ եթե նա գտնվում է պատից այն կողմ։ Տվյալ համակարգը մշակել է Դինա Կատաբին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից (ԱՄՆ), գրում է hitech.vesti.ru-ն։
Նոր մշակումը ստացել է Wi-Vi անվանումը։ Համակարգը կարող է հետևել միաժամանակ 3 մարդու տեղաշարժը։ Wi-Vi-ը ֆիքսում է մարդկանց շարժը՝ վերլուծելով ազդանշանի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարմինների տեղափոխության ժամանակ։ Դրա համար օգտագործվում է երկու ալեհավաք և ընդունիչ։
Այն մշակողները վստահեցնում են, որ իրենց տեխնոլոգիան պարզ է և էժան։ Այն կարող է օգտագործվել փրկարարների կողմից՝ փլատակների տակից մարդկանց հանելու համար։ Համակարգը դուր կգա նաև ոստիկաններին՝ շենքի ներսում հանցագործների գտնվելու վայրը պարզելու համար։
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`