Searching...
суббота, января 21, 2012

Գնդակի դիպուկ հարված շարժվող ավտոբուսի պատուհանին



















Ճապոնացի ֆուտբոլիստ Սյունսուկա Նակամուրան հայտնի է տուգանային հարվածների կատարմամբ: Շոտլանդական «Սելտիկ» ակումբում հանդես գալով` նա քանիցս հակառակորդիի դարպասը գրավել է հեռու տարածությունից: 
Այժմ Նակամուրան հայրենական «Յոկոհամա Ֆ. Մարինոս»  ակումբում է խաղում, որտեղ նրան հրավիրել են մասնակցելու մի շոուի` տուգանային հարված հասցնելով: Հարկավոր էր հարվածն այնպես իրացնել, որ  գնդակը մայրուղով ընթացող ավտոբուսի բաց պատուհանից ներս ընկներ: Ընդ որում, գործողությունը տեղի էր ունենում անձրեւի ժամանակ, իսկ ճանապարհի դիմաց, որով ընթանալու էր ավտոբուսը, մի բեռնատար էին կայանել:
Բայց տեղակայված հայելու միջոցով ճապոնացին կարողացել է ամեն ինչ ճիշտ հաշվարկել եւ նրան հաջողվել է: Թեկուզ եւ ոչ առաջին փորձից, բայց Նակամուրան իրացրել է հարվածը եւ աննկարագրելի հիացմունք պատճառել նկարահանող խմբին, գրում է rbc-ն: 



0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`