ՄԻՀՐԱՆԸ` Սելենա ԳՈՄԵՍԻ և ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅԼ ԱՍՏՂԵՐԻ մասին. ՎԻԴԵՈ
Ամերիկահայ պարող, պարուսույց և պարերի բեմադրող Միհրան Կիրակոսյանը մի քանի տարի է, ինչ համագործացում է Սելենա Գոմեսի հետ, վերջերս էլ նոր բեմադրություններ է կատարել երգչուհու շրջագայության համար: bravo.am-ին տված հարցազրույցում Միհրանը պատմել է, որ մինչ այդ էլ՝ 2008-ի օգոստոսին, պարել է երգչուհու Tell Me Something I Don’t Know տեսահոլովակում. «Իմ ընկերներից մեկը՝ Hi Hat անունով պարերի բեմադրիչը, որն աշխատում է բազմաթիվ արտիստների հետ, առաջարկեց ինձ միանալ եւ նկարահանվել այդ տեսահոլովակում»:
Միհրանի փոխանցմամբ՝ այն տունը, որտեղ նկարահանվել է Tell Me Something I Don’t Know տեսահոլովակը, պատկանում է հայի, որի ընկերը Սելենայի վիդեոյի պրոդյուսերն է. «Վերջինիս հետ աշխատել ենք նաեւ իմ՝ If You Want To տեսահոլովակի վրա»:
Ինչպես նշել է պարողը, շրջագայությունների ընթացքում կարողանում է ավելի լավ ճանաչել արտիստներին ու մտերմանալ նրանց հետ. «Երբ շրջագայության մեջ ենք լինում, բոլորի հետ մեծ ընտանիքի նման ենք դառնում, քանի որ գրեթե մեկ ամբողջ տարի ամեն օր տեսնում ենք իրար: Երգիչը, պարողները, երաժիշտները, ողջ անձնակազմը մտերմանում են այնքան, որ ակամա դառնում են ընկերներ»:
Լուսանկարում` Միհրանը կնոջ` Դիանայի և երկվորյակ դուստրերի` Սոֆիի ու Լիլիի հետ:
Հղումը՝ asekose.am
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`