Searching...
суббота, марта 31, 2012

Ութոտնուկ Պաուլի եղբայրը կգուշակի Եվրո-2012-ի արդյունքները



2010թ. աշխարհի առաջնության ժամանակ ճիշտ կանխագուշակություններով հայտնի դարձած ութոտնուկ Պաուլի եղբայրը գուշակություններ կանի Եվրո-2012-ի ժամանակ: Ութոտնուկի ծառայություններին կդիմի Պորտուգալիայի հավաքականը, որը խմբային փուլի հանդիպումներն անցկացնելու է Լվովում եւ Խարկովում: Ութոտնուկը գտնվում է Պորտուի «Sea Life» ծովային կենտրոնում: Գերմանիայի Օբերհազուն քաղաքից տեղափոխված ութոտնուկը մինչեւ տարեվերջ կմասնակցի «Պաուլամանիա» ներկայացմանը, հաղորդում է abola.pt-ն:

Հիշեցնենք, որ ութոտնուկ Պաուլն առնաց սխալի գուշակել էր Գերմանիայի հավաքականի բոլոր հանդիպումների արդյունքները, նաեւ եզրափակիչի հաղթողին: Աշխարհի առաջնությունից հետո Պաուլը սատկեց:

Նոր գուշակի առաջին փորձությունը կլինի հունիսի 9-ին, երբ Պորտուգալիան Եվրո-2012-ի խմբային փուլում կհանդիպի Գերմանիայի հետ: Հունիսի 12-ին պորտուգալացիների մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը, իսկ հունիսի 16-ին` Հոլանդիան:

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`