''Բարսելոնա''-ն ֆուտբոլային հերթական ապտակը ստացավ (վիդեո)
Մադրիդի ''Ռեալ''-ը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում պայքարից դուրս թողեց ''Բարսելոնա''-ին: Առաջին խաղում սեփական հարկի տակ 1:1 խաղալուց հետո ''Ռեալ''-ը պատասխան մրցավեճում բոլոր առումներով գերազանցեց ''Բարսելոնա''-ին, որի խաղային սխեման, ըստ էության, ճգաժամ է ապրում: Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում ''Միլան''-ից 2:0 հաշվով կրած պարտությունից հետո թվում էր, որ ''Բարսելոնա''-ն կհամախմբի ուժերը և ''Ռեալ''-ի հետ բոլորովին այլ ֆուտբոլ կխաղա: Բայց մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջնականապես ջախջախեց ''Բարսելոնա''-ի տակտիկան: Կրկին անգամ ստվերում էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով ողջ հանդիպան ընթացքում աչքի ընկավ թերևս տուգանայինից կատարած վտանգավոր հարվածով: Ինչ վերաբերում է ''Ռեալ''-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, ապա նա երեկ հանդիպման գլխավոր գործող անձանցից էր: Ռոնալդուն կրկին ապացուցեց, որ այս պահին ուժեղ է Մեսսիից: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանն, ապա ''Ռեալ''-ը` ապավինելով ամուր կիսապաշտպանությանն ու պաշտպանությանը, թույլ էր տալիս, որ մրցակիցը մոտենա մինչև տուգանային հրապարակ և փորձում արագ հակագրոհներ կազմակերպել: Հակագրոհները ստացվում էին և հատկապես եզրերով Ռոնալդուն և Դի Մարիան անկասելի էին: ''Բարսելոնա''-ի պաշտպանությունն այսօր լուրջ խնդիրներ ունի, որոնք ակնառու էին թե ''Միլան''-ի և թե ''Ռեալ''-ի հետ հանդիպումներում: Նշենք, որ այս թիմերը նորից հանդիպելու են ընդամենը 3 օր հետո Մադրիդում Իսպանիայի առաջնության շրջանակներում և ''Բարսելոնա''-ն լավ հնարավորություն ունի ռևանշի հասնելու:
Mamul.am
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`