Աշխարհի սառցե 11 հրաշալիքները
Բևեռային և այլ ցուրտ շրջաններում կան մի քանի գեղեցիկ, անսովոր, յուրահատուկ սառցե, ձյունե և ջրից կազմավորումներ, որոնց մեկ հայացք նետելիս՝ շունչդ պահում ես: Բնության այդ հրաշքների մեծ մասը կարող են տեսնել միայն գիտնականները և այն փոքրաթիվ արկած որոնողները, որոնց չեն խոչընդոտում զգալի ֆիզիկական և ֆինանսական կորուստները:
Արանցլեռըերննկայունության և յուրահատուկ դիրքադրության պատճառով այդ վայրերը հնարավոր է տեսնել միայն տարվա որոշակի շրջանում, հայտնում է bugaga.ru-ն:
1.Կապույտ Գետ, Գրենլանդիա
Այս գետն ամեն սեզոնին փոխում է իր ձևը` հալված ջրհոսքից կախված: Գետի մուգ կապույտ գունավորումը պայմանավորված է տիղմով:
Այս գետն ամեն սեզոնին փոխում է իր ձևը` հալված ջրհոսքից կախված: Գետի մուգ կապույտ գունավորումը պայմանավորված է տիղմով:
2. Սառցե ջրվեժները Նորվեգիայի Շպիցբերգենում են և կրում են Սվալբարդ անվանումը (Շպիցբերգենի երկրորդ անվանումը), որը նորվեգերենից թարգմանվում է «սառը ափեր»: Շպիցբերգենը արշիպելագ է Արկտիկայում, գտնվում է Նորվեգիայի և Եվրոպայի հյուսիսում: Շպիցբերգենն աշխարհի ամենահյուսիսային բնակեցված տարածքն է:
Շպիցբերգենի կղզիները զբաղեցնում են 62050 տարածք քառակուսի կմ, որի մոտ 60%-ը սառցեպատ է,նրա ծայրերը հասնում են ծովի խորքերը:
3. Բյուրեղների քարանձավ, Իսլանդիա
Այս սառցե քարանձավը ձևավորել է սառցադաշտային խոր, ուղղաձիգ ճեղք: Սա արևի ճառագայթներին հնարավորություն է տալիս երկու կողմից լուսավորել քարանձավը` սառցե թունելն ապահովելով հավասար լույսով: Քարանձավ կարելի է մտնել ափի կողմից` 7 մետրանոց փոսով: Թունելն աստիճանաբար նեղանում է, իսկ վերջում դրա բարձրությունը հասնում է 1,2 մ-ի: Սառցե քարանձավները կայուն չեն և ցանկացած պահի կարող են փլվել: Դրանք այցելության համար անվտանգ են միայն ձմռանը, երբ սառույցը լավ սառած է լինում: Քարանձավում մշտապես ճրթճրթոց է լսվում: Այն լսվում է ոչ այն պատճառով, որ քարանձավն ուր որ է`կքանդվի, այլ որովհետև քարանձավն ամբողջապես տեղաշարժվում է սառցադաշտի հետ: Ամեն անգամ, երբ սառցադաշտը մեկ միլիմետրով շարժվում է, բարձր ձայներ են լսվում:
4.Բրիքսդալսբրեեն սառցադաշտ, Նորվեգիա
Բրիքսդալսբրեեն սառցադաշտը Յուստեդալսբրեեն սառցադաշտի ամենահասանելի և ամենաեն պատճառով, որրմամբանելիքի ստեղծողները,-հայտնի մասերից է, գտնվում է Նորվեգիայում և Յուստեդալսբրեեն Ազգային Պարկի մաս է: Բրիքսդալսբրեենը վերջանում է Բրիքսդալ սառցե կղզիով, որը գտնվում է ծովի մակարդակից 346 մ բարձրության վրա:
5.Սառցե ձոր, Գրենլանդիա
Սառցե ձորի խորությունը 45 մ է: Այս լուսանկարն արվել է 2008-ին:
Սառցե ձորի խորությունը 45 մ է: Այս լուսանկարն արվել է 2008-ին:
6. Սառցադաշտ «Փղի թաթ», Գրենլանդիա
Սառցադաշտը գտնվում է Գրենլանդիայի հյուսիսում:
7. Սառած ալիք, ԱնտարկտիկաՍառած ալիքը գտնվում է Անտարկտիդայում: Այն 2007-ին հայտնաբերել է ամերիկացի գիտնական Թոնի Թրավույլոնը: Այն կազմված է կապույտ սառույցից, ինչը համոզիչ ապացույցն է այն բանի, որ այն ձևավորվել է ջրի ալիքից: Սառույցը կապույտ է երևում, որովհետև երբ լույսն անցնում է հաստ սառույցի միջով, կապույտ գույնն արտացոլվում է, իսկ կարմիր գույնը`կլանվում:
8. Զոլավոր սառցալեռներ (այսբերգներ), Հարավային օվկիանոս
Ամենից հաճախ սառցալեռներն ունեն կապույտ և կանաչ զոլեր, սակայն հազվադեպ կարելի է հանդիպել նաև շագանակագույն զոլերի: Սառցալեռները ձևավորվում են, երբ սառույցի մեծ կտորները պոկվում են խութային սառցադաշտից և ընկնում ծովը: Սառցալեռը սպիտակ է երևում սառույցի մեջ քարացած փոքր պղպջակների պատճառով, նաև լույսի շնորհիվ: Կապույտ զոլեր ձևավորվում են, երբ ճեղքը լցվում է հալոցքային ջրով և արագ սառչում է: Այս դեպքում պղպջակներ չեն առաջանում: Երբ ջուրը լցվում է ջրիմուռներով, զոլերը ներկվում են կանաչ և շատ այլ գույներով:
9. Էրեբուս լեռան սառցե աշտարակները, Անտարկտիկա
Էրեբուսի (բարձրությունը` 3 800 մ) սառցե աշտարակները հիասքանչ տեսարան են, աշտարակները կարող են հասնել մինչև 20 մետրի և գրեթե կենդանի տեսք ունեն:
10. «Ժանիք»` սառած ջրվեժ ԱՄՆ-ի Վեյլ քաղաքում
«Ժանիքը» գտնվում է Կոլորադո նահանգում: Բարձրությունը մոտ 50 մ է, լայնությունը` 8 մ:
«Ժանիքը» գտնվում է Կոլորադո նահանգում: Բարձրությունը մոտ 50 մ է, լայնությունը` 8 մ:
11. Կալգասպորներ, Չիլի և Արգենտինա
Կալգասպորները զարմանալի սառցե փշեր են, որոնք ձևավորվել են բնական ճանապարհով Անդ շրջանում, բարձրությունը ծովի մակարդակից ` ավելի քան 4000 մ է: Այդ սառցե բեկորները կարող են ունենալ մի քանի սանտիմետրից մինչև 5 մետր բարձրություն:
Կալգասպորները զարմանալի սառցե փշեր են, որոնք ձևավորվել են բնական ճանապարհով Անդ շրջանում, բարձրությունը ծովի մակարդակից ` ավելի քան 4000 մ է: Այդ սառցե բեկորները կարող են ունենալ մի քանի սանտիմետրից մինչև 5 մետր բարձրություն:
zhamanc.blogspot.com
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`