Դատարանն անմեղ է ճանաչել այծին
Ավստրալիայի դատարանը հանել է մեղադրանքը Գերի անունով այծից, որին Սիդնեյի ոստիկանությունը ''ձերբակալել'' էր Ժամանակակից արվեստի թանգարանին կից այգու ծաղիկներն ուտելու համար: Կենդանուն հանցանքի վայրում հայտնաբերելով` ոստիկանության աշխատակիցները նրա տիրոջից պահանջել են տուգանք վճարել 460 ԱՄՆ դոլարի չափով, սակայն վերջինը հրաժավել է դա անել:
Դատավոր Կերոլին Բերկելը որոշել է, որ այծն անմեղ է, քանի որ չկան ապացույցներ, որ նա գիտակցված է կերել թանգարանին կից այգու ծաղիկները: Ինքը` պատմության հերոս այծը, դատական նիստին ներկա չի եղել: Նա գտնվել է դատարանի շենքի մոտ` շրջապատված լրագրողներով ու լուսանկարիչներով:
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`