Մարսի վրա գտել են Մահաթմա Գանդիի պատկերը
Իտալացի սիրողական աստղագետ
Մատտեո Լաննեոն ուղեծրային զոնդի
ուղարկած Մարսի մակերևույթի
լուսանկարներից մեկում նկատել է մարդու
դեմք, որը նմանեցնում է հնդիկ առաջնորդ
Մահաթմա Գանդիին։
Ինչպես հաղորդում է Tert.am կայքը հղում
անելով Dailymail-ը, ամեն ինչ պարզ երևում
է՝ և ճաղատ գլուխը, և բեղերը, և ականջները։
Պատկերը իրականում շատ նման է
հնդիկների առաջնորդին, սակայն
աստղագետը չի շտապում ամպագոռգոռ
հայտարարություններ անել, թե դա
այլմոլորակային քանդակագործների ձեռքի
գործն է։ 1976–ին նույն կերպ Մարսի
լուսանկարներում գտել էին սֆինքսի
պատկերը, ուֆոլոգները տարիներ
շարունակ գլուխ էին կոտրում՝ հասկանալու
այդ առեղծվածը, սակայն անցած տարի
ՆԱՍԱ–ի գիտնականները ապացուցեցին, որ
խոսքը սովորական ժայռոտ բլրի մասին է։
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`