Google Earth-ով արդեն հնարավոր է դիտել օվկիանոսի հատակը (Տեսանյութ)
Google ընկերությունն իր Google Earth ծրագրի «Օվկիանոս» բաժնում ավելացրել է օվկիանոսների հատակի ռելիեֆների բարձրորակ նկարները: Ծրագրի թարմացված տարբերակը կարելի է բեռնել Google Earth-ի պաշտոնական կայքում:
Օգտատերերը կարող են մանրամասն հետազոտել Ատլանտիկ օվկիանոսում 600 մետր խորության վրա գտնվող Հուդզոնի կիրճը, Խաղաղ օվկիանոսում գտնվող Լամոնտ լեռնաշղթան, ԱՄՆ-ի ափերին մոտ գտնվող խաղաղօվկիանոսյան Մենդոսինո իջվածքը և այլն
Բարձրորակ նկարահանված է դեռևս Համաշխարհային օվկիանոսի հատակի 6 տոկոսը միայն:
Ծառայությունը ստեղծելիս Google-ը օգտվել է 12 գիտական կազմակերպությունների, այդ թվում՝ Կոլումբիայի համալսարանին կից Լամոնտ-Դոհերթի գեոֆիզիկական լաբորատորիայի կողմից տրամադրված տեղեկատվությունից:
Tert.am-ի փոխանցմամբ՝ «Օվկիանոս» բաժինը թարմացվել է ընթացիկ տարվա հունիսի 8-ին՝ Օվկիանոսի համաշխարհային օրը:
Տեսանյութ
Հայտնում է`armeniyan.blogspot.com-ը:
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`