Searching...
среда, мая 22, 2013

Հայտնաբերվել է միջատ, որը սնվում է համակարգչով


ԱՄՆ-ում կենսաբանները տագնապ են բարձրացրել. Հարավային Ամերիկայից ԱՄՆ-ում բնակություն հաստատած մրջյունները բառացիորեն հարձակում են կատարում բնակիչների ու նրանց բնակարանների վրա ու մտնում նրանց տեխնիկայի ու համակարգիչների մեջ: Biological Invasions ամսագրի նոր համարում հրատարակված հոդվածի համաձայն, մրջյունների այս նոր տեսակը կոչվում է Nylanderia fulva, ինչը պատահաբար է հասել ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներ ու կարող է մոտ ժամանակներս տարածվել նաև մյուս նահանգներում: Կենսաբաններին առայժմ չի հաջողվում վերհսկողություն սահմանել նրանց բեղմնավորման վրա: Հայտնի է նաև, որ Nylanderia fulva մրջյունները գերադասում են տաք ու խոնավ եղանակային պայմաններ: Հետաքրքիրն այն է, որ այս միջատները սնվում են համակարգչային միկրոսխեմաներով ու էլեկտրական լարերով, ինչի պատճառն առայժմ հայտնի չէ: Դեռևս չի բարձրաձայնվել, թե համակարգչի որ մոդելներն են գերադասում մրջունները:
Նյութի աղբյուր` shamshyan.com

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`