Searching...
среда, мая 22, 2013

Microsoft-ը ներկայացրել է Xbox One խաղային կցորդը, որն օգտատիրոջը ճանաչում է դեմքով




Ամերիկյան Microsoft ընկերությունը, պահելով իր խոստումը, մայիսի 21-ին Ռեդմոնդ քաղաքում կայացած միջոցառման շրջանակներում ներկայացրել է երկար սպասված Xbox One խաղային կցորդը, որը զգալի առավելություններ ունի շուկայում եղած այլ նման սարքերից։

Ինչպես նշում է The Telegraph-ը, նորույթը հնարավորություն կտա օգտատիրոջը խաղեր խաղալ, կառավարել հեռուստացույցն ու երաժշտական սարքերը։

Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ խաղային կցորդը հնարավոր է կառավարել ձայնային հրահանգի միջոցով։ Բացի այդ, այն կարողանում է օգտատիրոջը ճանաչել դեմքով։

Իսկ ինչ վերաբերում է նորույթի գնին և վաճառքի հանման ժամկետներին, ապա որևէ հստակ բան դեռևս հայտնի չէ։ Սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ այն հնարավոր կլինի ձեռք բերել միայն տարեվերջին։
 

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`