Searching...
воскресенье, июня 30, 2013

Վանա լճում հայտնաբերված կորալներն ապշեցրել են թուրք պրոֆեսորին


Վանա լճում ջրասուզման աշխատանքներ իրականացնող խմբի ղեկավար Թահսին Ջեյլանի փոխանցմամբ լճում` 100 մետր խորության վրա, հայտնաբերվել են յուրահատուկ կորալներ (բուստեր):
30 մետր երկարությամբ կորալների գեղեցկությունն ապշերել է ջրասույզներին, որոնց պնդմամբ` դրանք ունեն հարյուրավոր տարիների պատմություն:
Ջրային հարցերով ֆակուլտետի պրոֆեսոր Մուսթաֆա Սարընը հայտնել է, որ այս հրաշքը հայտնաբերվել է Վանի Ախթամար կղզու մոտ:
«Ավելի վաղ նման հրաշք տեսնելու համար գնում էինք Ինդոնեզիա կամ Կարմիր ծով, այժմ մարդիկ կգան մեզ մոտ, քանի որ ամենամեծ կորալն այստեղ է»:
Պրոֆեսորը Վանա լճի կորալները համեմատել է Կարմիր ծովի կորալների հետ:

Աղբյուրը`mamul.am

0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Отправить комментарий

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`