Բարզիլիա-Իսպանիա 3:0
Ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. խաղարկությունն ավարտվեց Բրազիլիայի հավաքականի հաղթանակով:
Եզրափակիչում բրազիլացիները 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի նկատմամբ:
Ռիո Դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած հանդիպման մեկնարկը շատ հաջող ստացվեց հարավամերիկացիների համար, քանի որ արդեն երկրորդ րոպեին բրազիլական «Ֆլումինենսեի» հարձակվող Ֆրեդն առաջ մղեց բրազիլացիներին: Բաց թողած գնդակից հետո իսպանացիները չէին կարողանում իրական գոլային պահեր ստեղծել Ժուլիո Սեզարի պաշտպանած դարպասի մոտ, իսկ դաշտի տերերը պարբերաբար վտանգավոր հակագրհներ էին անցկացնում: Առաջին խաղակեսի վերջնամասում «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրոն կարող էր խփել իսպանացիների պատասխան գնդակը, սակայն Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը բրազիլացիներին փրկեց գոլից: Րոպեներ անց գոլային պահ ունեցավ «Բարսելոնայի» նորեկ Նեյմարը, ով երկրորդ գնդակն ուղարկեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը՝ խփելով առաջին խաղակեսի վերջին գնդակը:
Ընդմիջումից հետո գնդակը երրորդ անգամ հայտնվեց իսպանացիների դարպասում: 47-րդ րոպեին Ֆրեդը դարձավ դուբլի հեղինակ, բայց քիչ անց բրազիլացիների դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Գնդակին մոտեցավ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ով չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը: Երբ 68-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն, պարզ դարձավ, որ նույնիսկ հրաշքը չի կարող փրկել իսպանացիներին: Բրազիլացիները շատ վստահ անցկացրին խաղի վերջնամասը եւ կարող էին նույնիսկ խփել չորրորդ գնդակը, սակայն գրանցվեց 3:0 հաշիվը:
Բրազիլիայի հավաքականը պաշտպանեց տիտղոսը՝ երրորդ անգամ դառնալով Կոնֆեդերացիների Գավաթի հաղթող (1997, 2005, 2009թթ.): Իսպանացիները պարտություն չէին կրել նախորդ 29 խաղերում:
Կոնֆեդերացիների Գավաթ. եզրափակիչ, առաջին խաղակես
Բրազիլիա – Իսպանիա՝ 3:0
Ֆրեդ, 2, 47, Նեյմար, 44
Հեռացում՝ Խերարդ Պիկե, 68 (Իսպանիա)
Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Դանի Ալվես, Տիագո Սիլվա, Դավիդ Լուիս, Մարսելո, Լուիս Գուստավո, Պաուլինյո (Հերնանես, 87), Օսկար, Նեյմար, Հալկ (Ժադսոն, 72), Ֆրեդ (Ժո, 79):
Իսպանիա. Իկեր Կասիլյաս, Ալվարո Արբելոա (Սեզար Ասպիլիկուետա, 46), Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի, Անդրես Ինյեստա, Պեդրո Ռոդրիգես, Խուան Մատա (Խեսուս Նավաս, 52), Ֆերնանդո Տորես (Դավիդ Վիլյա, 59)։
Նյութը ըստ sport.news.am-ի
Նյութը ըստ sport.news.am-ի
0 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Отправить комментарий
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`