Google-ը կարգելափակի հեղինակային իրավունքները խախտող կայքերի գովազդները
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունն այսուհետ կարգելափակի հեղինակային իրավունքներ խախտող կայքերի գովազդները, հայտնում է The Telegraph-ը։
Այսպիսով՝ Google-ը միանում է Yahoo-ին, Microsoft-ին, AOL-ին և ևս 4 ընկերությունների, որոնք ստանձնել են համացանցային հեղինակային իրավունքների խախտման դեմ պայքարի պատասխանատվությունը։
Ապօրինի ներբեռնված երաժշտություն, ֆիլմեր, հաղորդումներ, գրքեր առաջարկող կայքերը յուրաքանչյուր ամիս հսկայական տրաֆիկ են ապահովում հենց Google-ի միջոցով։ Սակայն այժմ հեղինակային իրավունքներ ունեցող ընկերություններն իրենց գովազդը նման կայքում տեսնելու դեպքում կարող են ահազանգել Google-ին։ Սա հնարավորություն կտա ամերիկյան ընկերությանն արմատախիլ անել այս խնդիրը՝ առանց փոփոխելու իր որոնողական արդյունքները։
Նման կայքերն իրենց մոտ տեղադրված գովազդից հսկայական գումարներ են ստանում, քանի որ դրանք շրջանցում են Mastercard-ի ու PayPal-ի պես ֆինանսական փոխանցումներով զբաղվող կազմակերպությունների հետ առևտրային հաշիվներ բացելու անհրաժեշտությունը։ Եթե Google-ն արգելափակի այդ կայքերի գովազդները, ապա զգալի վնաս կհասցնի նրանց եկամուտներին։
(h)
ОтветитьУдалить